Մեր մասին

«ԴԵՐԱՐ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին և առաջարկում է բարձրաճաշակ, որակյալ կահույքի լայն տեսականի: Հետևողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ, «ԴԵՐԱՐ» կահույքը համարվում է լավագույն կահույք՝ չզիջելով եվրոպական անվանի կահույքի նմուշներին: Իտալական սարքավորումներով հագեցած ձեռնարկությունն արտադրում է փափուկ կահույքի, հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի, մանկական, գրասենյակային կահույքի մեծ ու բազմաոճ տեսականի: Փափուկ կահույքի լայն տեսականին անտարբեր չի թողնի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին: Դրա մասին վկայում են բազմահազար հաճախորդների  վստահությունն  ու գովեստի խոսքերը: Եվրոպական և ռուսական  տեխնոլոգիաներով,  բացառապես որակյալ սպունգով ու  հեշտ լվացվող  կտորներով   պատրաստված  բարձրորակ  փափուկ կահույքի  մեծ տեսականի: Հայկական արտադրանք՝ մրցունակ եվրոպական  շուկայում:  Որպես ոլորտի առաջատար, առաջնորդվելով բարձր որակ, մատչելի գին կարգախոսով, «ԴԵՐԱՐ» ընկերությունը բարձր է պահում հայկական կահույքագործության ավանդույթները: Մեր սրահներում տեսականին մշտապես թարմացվում է՝ ներկայացնելով, թե մոդեռն ոճի կահույք, թե՝  դասական: Մեր հմուտ մասնագետների կողմից իրականացվում է  չափագրման աշխատանքներ, 3D մոդելավորում, ինչպես նաև կտրամադրվեն պրոֆեսիոնալ խորհրդատվություն կահույքի դիզայնի ընտրության հարցում: Մենք առաքում ենք կահույք ՀՀ ողջ տարածքում՝ 1-5 օրվա ընթացքում: Կահույքի առաքումը Երևան քաղաքի ամբողջ տարածքում իրականացվում է ԱՆՎՃԱՐ: Երևանից դուրս՝ մարզերում, կահույքն առաքվում է հավելյալ վճարով: Առաքման ժամկետները կարող եք ճշտել վաճառող- խորհրդատուից՝ վաճառքի ձևակերպման ժամանակ: Սովորաբար կահույքն առաքվում է գնման իրականացնելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացում: Նույնիսկ բազմահարկ շենքերում տեղադրումը կատարվում է ԱՆՎՃԱՐ: Մենք ապահովում ենք 2 տարվա երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում: Համագործակցում ենք ԻՆԵԿՈ և ՅՈՒՆԻ բանկերի հետ: Ապառիկը կատարվում է տեղում՝ 0% կանխավճարով, տարեկան 23,4% տոկոսադրույքով,մինչև 3 տարի մարման ժամկետով: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձնագիր և սոցիալական քարտ: